ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Ճ ԿԼԱՍԻ» ՖՈՒՏԲՈԼ

«Ճ ԿԼԱՍԻ» ՖՈՒՏԲՈԼ
26.07.2011 | 00:00

Բարեբախտաբար, ավարտվեց Եվրոպայի չեմպիոնների լիգայի ու Եվրալիգայի գավաթի խաղարկություններում հայկական ակումբային թիմերի «չարչարանաց ուրբաթը»: Միահամուռ ուժերով «Միկան», «Փյունիկը», «Բանանցն» ու «ՈՒլիսը» մրցակիցների դարպասը կարողացան գրավել երկու անգամ` փոխարենը սեփականն ընդունելով տասնութը: Կարելի է ասել` խայտառակ արդյունք: Այսպիսի խաղամակարդակով հանձնարարելի է խաղալ բակային հանդիպումներում, այն էլ` կրտսեր տարիքային խմբի ֆուտբոլիստների հետ, բայց ոչ երբեք Եվրոպայի` երկրի անունը ջնջելով աշխարհի քարտեզից: Այս հենքի վրա փաստել, որ սկսվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության երրորդ տուրը, սկզբունքորեն նշանակում է ավելորդ անգամ ծանրաբեռնել մարզասերների ուղեղը, որովհետև… Թեպետ ի՞նչ որովհետև, ամեն ինչ չափից դուրս պարզ է:
Հայ ֆուտբոլասերների միակ ուրախությունը մնում են Հայաստանից մեկնած և այլ երկրների դրոշների տակ հանդես եկող ֆուտբոլիստների ու նրանց ներկայացրած թիմերի հաջողությունը և այն հույսի ակնկալիքը, որ իրենց փորձառությամբ նրանք, գոնե հավաքականի մակարդակով, կուրախացնեն իրենց։ Բարեբախտաբար, իրենց լավագույն կողմերով են դրսևորում Հենրիխ Մխիթարյանը` «Շախտյորում», Յուրա Մովսիսյանը` «Կրասնոդարում», Գևորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Կառլեն Մկրտչյան եռյակը` «Մետալուրգում», Ռոբերտ Արզումանյանն ու Լևոն Հայրապետյանը` Լեհաստանի առաջնությունում:
Մի ուրախալի լուր էլ ստացվեց Նիդերլանդներից, որտեղ Ամստերդամի «Այաքսի» կազմում հանդես եկող հայազգի Արազ Օզբիլիզը, երկրորդ խաղակեսում մտնելով խաղադաշտ, յոթ րոպեի ընթացքում խփել է երեք գնդակ` իր ակտիվ մասնակցությունն ունենալով «Այաքսի» հաղթանակում: Ի դեպ, երիտասարդ ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու համաձայնություն արդեն տվել է, և ամենայն հավանականությամբ, մենք նրան կտեսնենք օգոստոսի 10-ին Լիտվայի հավաքականի հետ սպասվելիք ընկերական խաղում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1890

Մեկնաբանություններ